կարևոր
507 դիտում, 6 ամիս առաջ - 2021-03-24 11:21

Արցախում կորոնավիրուսային հիվանդության ևս 7 դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության ևս 7 դեպք է գրանցվել

Արցախում մարտի 23-ին կատարված 118 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ևս 7 դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ կորոնավիրուսային հիվանդությամբ մարտի 24-ի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր եղանակով բուժվում են տնային պայմաններում:

«Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4 187 քաղաքացու հետազոտություն, որից 566-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,-մանրամասնել են նախարարությունից՝հորդորելով հետևել առողջապահական ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: