կարևոր
993 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-24 10:33

Հայաստանում ռազմական դրությունը վերացվեց

Հայաստանում ռազմական դրությունը վերացվեց

ԱԺ պատգամավորների 118 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Խորհրդարանը վերացրեց ռազմական դրությունը։

Նախագիծը ներկայացրել էին ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսելու առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Հայաստանում հայտարարվել էր ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: