Մարտի 24, տարվա 83-րդ (նահանջ տարիներին՝ 84-րդ) օրն է։
Տարվա ավարտին մնում է 282 օր։
Նշվում է Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրը:
- 1603 թ. - մահացել է Եղիսաբեթ I-ը, Անգլիայի և Իռլանդիայի թագուհի, Տյուդորների արքայատոհմի վերջին ներկայացուցիչ (ծնվ. 1533 թ.)։
- 1753 թ. - Ռուսական կայսրությունում վերացվեց մահապատիժը:
- 1802 թ. - անգլիացի գյուտարար Ռիչարդ Տրևիկը ստացավ շոգեքարշի առաջին արտոնագիրը:
- 1882 թ. - ծնվել է Սիմոն Վրացյանը, հայ քաղաքական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության չորրորդ վարչապետը:
- 1882 թ. - Բեռլինում գերմանացի գիտնական Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Կոխը հայտարարեց տուբերկուլոզ հարուցիչի հայտնաբերման մասին:
- 1882 թ. - մահացել է Հենրի Լոնգֆելոն, ամերիկյան ռոմանտիկ բանաստեղծ, բանասեր, եվրոպական բանաստեղծների տաղանդավոր թարգմանիչ (ծնվ. 1807 թ.)։
- 1898 թ. - վաճառվեց առաջին ամերիկյան ավտոմեքենան` «Ուինտոն» մոդելը (1000 ամերիկյան դոլլար):
- 1949 թ. - առաջին անգամ Օսկարի պատմության մեջ Օսկար լավագույն ֆիլմի համար մրցանակը ստացավ ոչ ամերիկյան ֆիլմ, անգլիական «Համլետը»:
- 1955 թ. - ԱՄՆ-ում տեղադրվեց առաջին ծովային նավթաշտարակը:
- 1972 թ. - կայացավ «Կնքահայրը» հանրահայտ ֆիլմի պրեմիերան: