Այսօր՝ մարտի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «Երեքնուկ» կամրջի վրա, բախվել են 2 Mercedes, Ford Focus, և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Փաստի առթիվ նշված դասակում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: