«Հայրենիքի փրկության շարժման» անդամներից Տարոն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Բաղրամյան պողոտայից և կից գրել հետևյալը․
«Հատուկ ՖԲ հանրության համար՝ Բաղրամյան պողոտան միշտ մաքրվել է նստացույց իրականացնող քաղաքացիների կողմից, քանի որ մենք հարգում ենք մեզ, մեր քաղաքը և այն համարում մեր տունը։ Մեր պայքարը շարունակվում է, մենք կերտելու ենք #առանցնիկոլհայաստան-ը։ Մեզ արատավորելով, վիրավորելով, կեղծ նկարներ տարածելով հնարավոր չէ լռեցնել»։