Խորհրդարանում՝ մարտի 23-ին, օրակարգերի քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել նաեւ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշմանը: Իմքայլական Սիսակ Գաբրիելյանը խմբակցության անունից առաջարկել է նստել եւ ութերորդ գումարման խորհրդարանի համար գործիքակազմեր որոշել: Նրա այս մտքին հակադարձելով անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ԱԺ նախագահից հետաքրքրվել է.
«Ազգային ժողովն այդպիսի որոշում ընդունելու իրավունք ունի՞, եւ երկրորդ, այդպիսի որոշում կա՞, որ մենք որոշել ենք ցրել Ազգային ժողովը»: Հարցմանն ի պատասխան Արարատ Միրզոյանը մանրամասնել է , որ Գաբրիելյանի ելույթը, ըստ երեւույթին, վերաբերել է հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշմանը, որը կայացվել էր խորհրդարանական խմբակցությունների հայտարարության հիման վրա:
Եթե նույնիսկ որոշում ընդունվի անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ արդյոք իշխանությունը կփոխի ընտրական օրենսգիրքը թե ոչ: Արդյո՞ք դրա անհրաժեշտությունը կա:
Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում։