23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Սիրիայի Իդլիբ նահանգում Ռուսաստանի օդատիեզերական ուժերն ահաբեկիչներին պատկանող ռազմական տեխնիկա ու հարյուր միլիոնավոր դոլարների մաքսանենգ ապրանք են ոչնչացրել:
Ավիահարվածներ են հասցվել Բաբ Ալ Հաուա սահմանային անցակետի տարածքում գտնվող բազայի ուղղությամբ, որտեղ կայանում են զենքով ու տեխնիկայով լի բեռնատարները: Բացի այդ, թիրախավորվել է նաեւ Watad Petroleum նավթային հաստատությանը, որը ստեղծվել է ահաբեկչական «Հայաթ Թահրիր ալ Շամ» կազմակերպության դաշտային հրամանատարների ու անձամբ միջազգային ահաբեկիչների առաջնորդ Աբու Մուհամադ ալ Ժուլանիի կողմից:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը պարգեւատրում էր խոստացել նրան, ով տեղեկություններ կհայտներ «Շաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Մուհամմադ ալ Ժուլանիի գտնվելու վայրի մասին:
Նշվում է, որ ահաբեկիչը մի շարք հարձակումներ է իրականացրել Սիրիայում խաղաղ բնակիչների նկատմամբ: