կարևոր
2589 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-23 19:35

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի և Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի հետ

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի և Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի հետ

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը, ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի անունից՝ Սեպուհ Աբրահամյանն և Նիդերլանդների ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» ԵՄ անունից՝ Արփիար Մելիքյանը հանդիպել են ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ: 

Ի շարս բազմաթիվ հարցերի ՀՅԴ ներկայացուցիչները դեպանին են ներկայացրել հետպատերազմյան Արցախում ստեղծված իրավիճակն ու լրջագույն մարտահրավերները։ Երկուստեք կարեւորել են ռազմգերիների անհապաղ վերադարձի առաջնահերթ խնդիրը։ Անդրադարձ է կատարվել մարդու հիմնարար իրավունքների տապալման փաստին, սոցյալական ծանր վիճակի առկայության եւ ազգային անվտանգությանը սպառնացող բազմաթիվ խնդիրների եւ այդ խնդիրների հավանական լուծումներին՝ համատեղ ջանքերով։ 

Դեսպան Սխերմերսը հույս է հայտնել, որ նրան կհաջողվի կամուրջ կառուցել Հայաստանում ապրող նիդերլանդացիների և Նիդերլանդներում ապրող հայերի միջև Երկկողմ համագործակցության հավաստիացումներ հնչեցին այս բարձր նպատակին հասնելու համար։ Զրույցի ավարտին դեսպան Սխերմերսին հանձնվեց «Հրայր Մարուխյան» հիմնադրամի կողմից պատրաստված զեկույցը՝ ՀՅԴ տեսլականի մասին Հայաստանի զարգացման անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։