կարևոր
1634 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-23 17:26

ՀՅԴ Հայ Դատի Մեծ Բրիտանիայի Հանձնախմբի ջանքերով մեկ օրում Լոնդոնի մետրոյի կայարաններից հեռացվել են հայկական ժառանգությունը ադրբեջանական ներկայացնող պաստառները

ՀՅԴ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը և բրիտանահայ համայնքը, համագործակցաբար, դիմել են  Լոնդոնում գովազդների  տեղադրումը թույլատրող մարմիններին՝  դատապարտելով և իրենց վրդովմունքի խոսքն ասելով Լոնդոնի մետրոյում  հայկական պատմամշակութային ժառանգությունը սեփականացնող ադրբեջանական պաստառների առկայության կապակցությամբ։  Նրանք հորդորել են դադարեցնել գովազդի անվան տակ Ադրբեջանի կառավարության կողմից ֆինանսավորվող՝ հայկական մշակութային կոթողները յուրացնելու և որպես իրենցը ներկայացնելու ապատեղեկատվական նախաձեռնությունը: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայում Հայ դատի հանձնախումբը::

 ՀՅԴ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը համապատասխան պատասխանատու մարմիններին շնորհակալություն է հայտնել արագ արձագանքման համար, որոնք մեկ օրում Լոնդոնի մետրոյի 50 կայարանից հեռացրել են արցախյան մշակութային համալիրները որպես ադրբեջանակն ներկայացնող գովազդային պաստառները: