16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Մեկ տարի առաջ Գյումրիում բռնության ենթարկված 14-ամյա Նազելին ապրում է եղբոր հետ. մինչ օրս էլ աղջիկը գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գեւորգ Դերձյանը։
«Մեկ տարի առաջ Գյումրիում բռնության ենթարկված 14-ամյա Նազելիին կարծում եմ հիշում եք: Աղջիկը երկարատեւ բուժում ստացավ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ու լիարժեք ապաքինված վերադարձավ Գյումրի: Այսօր կրկին նա մեզ մոտ էր՝ տեսակցելու շուրջ հինգ ամիս իրեն խնամող ու բուժող բժիշկներին ու անձնակազմին:
Նազելիի կյանքում հիմա ամեն բան խաղաղ է: Սովորում է դպրոցում, ապրում է եղբոր հետ: Արդեն մտածում է մասնագիտություն ձեռք բերելու մասին: Հավանական է, որ կընտրի իրավաբանի մասնագիտությունը: Հայտնի ու ցավալի դեպքերից հետո Նազելիի կյանքում նոր ընկերներ են հայտնվել, ինչպես «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, այնպես էլ հիվանդանոցից դուրս:
Հ.Գ. Մինչ օրս էլ աղջիկը գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- գրել է նա։