կարևոր
358 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-23 15:13

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը. նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը. նիստը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը՝ ի նշան բողոքի դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունների դեմ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշում կայացվեց Ռոբերտ Քոչարյանի և նրա ենթակաների գործով անցնել դատաքննության փուլին։ 

Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 30-ին ժամը 13:00-ին:

Սկանդալային իրավիճակ ստեղծվեց` կապված դատավորի կողմից միջնորդությունը քննարկելուց հրաժարավելու եւ անմիջապես գործի քննությանն անցնելու հետ:

Փաստաբան Կարեն Մեժլումյանը պնդում էր, որ պետք է քննարկել նիստը հետաձգելու միջնորդությունը՝ կապված այն փաստի հետ, որ Սահմանադրական դատարանում քննարկվում է այն հոդվածի սահմանադրականության հարցը, որով ներկայացվել է մեղադրանքը: Փաստաբանը փորձեց բացարկ նեկայացնել դատավորին: Ըստ էության, դատարանը բավարարեց դատախազի՝ փաստաբանների կողմից պաշտպանության իրավունքի չարաշահումն ընդունելու միջնորդությունը՝ պաշտպանությանը հնարավորություն չտալով միջնորդություններ ներկայացնել: 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկ հայտնեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին։ Պաշտպանը նշեց, որ որոշ ժամանակ առաջ Բաղդասարյանը Ծաղկաձորում հանդիպել է «Իմ քայլը» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հետ (լուսանկարը տարածվել է համացանցում)։ Դատավորը հրաժարվեց քննել այդ միջնորդությունը։ Պաշտպանական կողմը կասկած հայտնեց, որ դատավորին նոր հրահանգ է իջեցվել։ Բաղդասարյանի և պաշտպանների միջև վիճաբանության ընթացքում դատախազը հայտարարեց․ «Գևորգ Բաղդասարյանը չի օգտագործվում, օգտագործում ա»։

Դատավոր Դանիբեկյանը նաև հետաձգեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու միջնորդության լուծումը մինչև վճռաբեկ բողոքի լուծումը և Սահմանդրական դատարանում՝ առաջին ատյանի դատարանի դիմումի հիման վրա գործի քննության ավարտը։

Նիստի ընթացքում դատարանը նաև սանկցիա կիրառեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ, ով փետրվարի 23-ին չի կարողացել ներկայալ նիստին, քանի որ այդ օրը մասնակցում էր Վերաքննիչ քրեական դատարանի մեկ այլ նիստի։

Դատավորը որոշեց այլևս չքննել որևէ միջնորդություն և անցնել մեղադրական ճառի եզրափակիչ մասի ընթերցմանն ու դատաքննության փուլին։ 
Ի նշան բողոքի՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները լքեցին դատական նիստերի դահլիճը։