29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Արցախյան պատերազմում ճակատագրական բեկում է եղել հարավային ուղղությամբ: Պատերազմի առաջին օրերին, Սամվել Բաբայանի նախաձեռնությամբ ու Նիկոլ Փաշինյանի հաստատմամբ, ռազմական գործողությունը, որի հետեւանքով բացվել է հարավային ուղղությունը, ուղղակի փլուզվել է եւ ոչնչացվել է ռեզերվը եւ հնարավոր չի եղել հետագայում պաշտպանական գիծն ամուր պահել։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի գլխավոր շտաբի նախկին պետ եւ ռազմական նակին տեսուչ Մովսես Հակոբյանը։
Կոնկրետ օրը նա չի նշել, սակայն այդ մասին տեւական ժամանակ արդեն հանրության լայն շրջանակում կային խոսակցույթուններ։
Ի դեպ, պահպանված է նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբրի 6-ի ֆեյսբուքյան գրառումը, որով տեղեկացրել է Արցախ մեկնելու մասին։ «Երեկ Արցախում էի։ Արցախի նախագահ Արայիկ Հարույթունյանի եւ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը», -գրառել էր Փաշինյանը։
Ի դեպ, պատերազմի օրերին դա եղել է Փաշինյանի Արցախ կատարած միակ այցը։