կարևոր
1904 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-23 14:04

Աժ-ը քննարկում է ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմադիրների նախագիծը. Միրզոյանն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին

Աժ-ը քննարկում է ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմադիրների նախագիծը. Միրզոյանն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին

Ազգային ժողովը քննարկում է երկրում ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների համատեղ օրենսդրական նախաձեռնությունը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ ռազմական դրությունը սահմանափակում է ընդդիմության իրավունքները, ժողովրդավարությունը երկրում, քանի որ մի շարք համայնքներում ընտրություններ չեն կազմակերպվում: Նա նշեց, որ գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել հարցին:

Մարուքյանը հիշեցրեց, որ խորհրդարանական ուժերի միջև ձևավորվել է կոնսենսուս, և նշանակվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր, ուստի քաղաքական ճգնաժամը հանգուցալուծված է, և կարիք չկա պահպանել ռազմական դրությունը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արտահերթ ելույթով անդրադարձավ հարցին: Միրզոյանի խոսքով` լավագույն լուծումն այն կլիներ, որ կառավարությունն ինքն ամփոփեր ռազմական դրությամբ պայմանավորված աշխատանքները և նախաձեռներ ռազմական դրությունը չեղարկելու հարցը, սակայն այսպես թե այնպես՝ հայտարարված արտահերթ ընտրություններով պայմանավորված ռազմական դրությունը պետք է չեղարկվի:

Աժ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց կողմ քվեարկել նախագծին:

Հիշեցնենք, որ վարչապետը ռազմական դրության պայմաններում չի կարող հրաժարականի դիմում ներկայացնել: