20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Եվս մեկ երկրաշարժ Վրաստանում. այս անգամ Էպիկենտրոնը գտնվել Է Ադրբեջանի հետ պետական սահմանից չորս կիլոմետր հեռավորության վրա՝ 20 կիլոմետր խորությունում: Ինչպես հաղորդվում Է Սեյսմիկ դիտազննման ազգային կենտրոնի կայքում, ցնցումներն զգացվել են տեղական ժամանակով 07:08-ին: Երկրաշարժի ուժգնությունը կազմել Է 3,2 մագնիտուդ:
Դրանից մի քանի ժամ առաջ՝ տեղական ժամանակով 01:10-ին 3 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Արեւմտյան Վրաստանի Օնչելի գյուղից երկու կիլոմտեր՝ Թբիլիսիից 147 կիլոմետր հեռավորության վրա: Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր Է: Վրաստանում գրանցված ամենահուժկու երկրաշարժը՝ 7 մագնիտուդով, տեղի Է ունեցել 1991 թվականին Ռաչայի եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել Է 9 բալ: Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել Է շուրջ 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տուն եւ հազար արդյունաբերական օբյեկտներ: