կարևոր
1417 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-23 13:44

ՍԴ նախագահը դեմ արտահայտվեց Ռոբերտ Քոչարյանի դիմումը բանավոր ընթացակարգով քննելուն. այն կքննվի գրավոր կարգով

ՍԴ նախագահը դեմ արտահայտվեց Ռոբերտ Քոչարյանի դիմումը բանավոր ընթացակարգով քննելուն. այն կքննվի գրավոր կարգով

ՍԴ նախագահը դեմ արտահայտվեց 300․1 հոդվածի սահմանադրականության հարցի բանավոր քննելուն: Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից:

«Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Դատավորներ Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը միջնորդեցին դիմումը քննել բանավոր ընթացակարգով՝ հաշվի առնելով նաև գործի հասարակական հնչեղությունը։ Արևիկ Պետրոսյանը հղում արեց ՍԴ աշխատակարգի 67֊րդ կետին, որով գործի քննության ցանկացած փուլում անհրաժեշտության դեպքում հնարավոր է անցնել բանավոր ընթացակարգի, մանավանդ, որ նման պրակտիկա ՍԴ֊ն ունեցել է։

Միջնորդությանը դեմ արտահայտվեցին ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, դատավորներ Երվանդ Խունդկարյանը և Էդգար Շաթիրյանը։ Դիլանյանի խոսքով՝ «հասարակության հիշողության մեջ ՍԴ-ի անկողմնակալության և անաչառության վերաբերյալ բոլոր պատկերացումները ձևավորվել են բացառապես ՍԴ-ի կայացրած որոշումների բովանդակության հիման վրա»։ Բացի այդ, ըստ ՍԴ նախագահի՝ բանավոր ընթացակարգի անցումը կարող է անհարկի ձգձգել գործի քննությունը։ Ի պատասխան սրան՝ Հրայր Թավմասյանն արձագանքեց․ «Եթե անհարկի ձգձգումների մասին էիք խոսում, պետք է բարի լիներ հուլիսի 7֊ին նշանակված նիստը հաջորդ տարվա մարտի 23֊ին չքննել։ Պետք էր ժամանակին կազմակերպել, որ այս գործը քննվեր»։

Գործի քննությունն ընթանում է գրավոր ընթացակարգով»։