կարևոր
1420 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-23 11:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 801 նոր դեպք. մահացել է 6 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 801 նոր դեպք. մահացել է 6 մարդ

Մարտի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 185020 դեպք, որոնցից 169172-ն` առողջացած, 3384-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11602 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 812076 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3721 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 801 նոր դեպք: Ունենք 451 առողջացած և 24 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 862 է: