12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Արցախի Հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում մայրաքաղաքում և բոլոր շրջաններում:
ԱԻՊԾ-ից հայտնում են, որ պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ, Մարտակերտ և Մարտունի քաղաքների, Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ գյուղերի մոտակայքում:
ԱԻ պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը, ինչպես նաև ՌԴ ԱԻՆ և ՊՆ սակրավորները ռազմամթերքի հայտնաբերման նպատակով շարունակում են Արցախի տարածքում իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ: