կարևոր
408 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-23 14:07

ՀՀ տարածքում՝ մարտի 23-ի ժամը 14:00-ի դրությամբ կան փակ ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը  փակ է կցորդիչով բեռնատարների համար

ՀՀ տարածքում՝ մարտի 23-ի ժամը 14:00-ի դրությամբ կան փակ ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը  փակ է կցորդիչով բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը  փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 428 կուտակված բեռնատար ավտոմեքենա

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։