08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
«Փաստ» օրաթերթը գրում է․ Երեկ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Նիկոլ Փաշինյանի դեմքով է ներկայանալու ընտրողներին: «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ նախընտրական շտաբի ղեկավարների հարցում է կողմնորոշվել արդեն: Մեր աղբյուրները փոխանցում են, որ, ճիշտ է, դեռևս ոչ ֆորմալ (քանի դեռ պաշտոնապես նախընտրական շրջան չէ), բայց փաստացի ձևավորվում է նաև շտաբը, որը ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Հատկապես մարզերում տարվելիք աշխատանքների մասով շտաբի աշխատանքները կոորդինացնելու է նաև շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Մեր ունեցած տեղեկություններով, հատկապես այս երկու անձանց նշանակելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ նախ՝ Փաշինյանի ամենահին ու ամենահավատարիմ «զինակիցներից» են, և երկրորդ՝ ընդգծված բացասական վարկանիշ չունեն՝ ի տարբերություն մի շարք այլ պաշտոնյաների:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում