կարևոր
1421 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-22 22:31

Հայաստանում հրապարակային թմրանյութ է վաճառվո՞ւմ․ մանրամասներ նարկոբիզնեսի մի ցանցի մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այս օրերին մեր լրագրողական խումբը հետաքննական նյութ էր պատրաստում երկրում տարածում գտած նարկոբիսնեսի մի խայտառակ ցանցի մասին։

Մասնավորաբար տելեգրամյան ալիքներից մեկը, որը հրապարկային հայտարարել է, թե վաճառում է մարիխուաննա եւ այլ թմրանյութեր, ուղղակի անարգել Հայաստանում զբաղված էր թմրանյութի իրացմամբ։

Դեռ հետաքննությունը շարունակվում էր, երբ այսօր ոստիկանությունը տեղեկացրել է, որ բացահայտել է եւս մեկ այլ նմանատիպ ցանց, որ գործել է տելեգրամյան ալիքի միջոցով։

Իրավապահները պարզել են, որ «Տելեգրամում» գրանցված «Նարկո սմայլ»  էջը պատկանում է մայրաքաղաքի Շենգավիթ թաղամասում բնակվող 33-ամյա մի տղամարդու, որն էլ ձեւավորել է  հանցավոր մեխանիզմ եւ իր եղբոր հետ մայրաքաղաքի եւ մարզերի տարբեր վայրերում մարիխուանա եւ «սփայս» են վաճառում։

Մեխանիզմը, մեր հետաքննության հետ գրեթե ամբողջությամբ համընկնում է։ Տելեգրամ ալիքով, թմրանյութ ձեռք բերել ցանկացողներից պահանջում են տերմինալի միջոցով վճարել անհրաժեշտ գումարը, լուսանկարել կտրոնները, ապա նրանց է ուղարկում այն վայրերի լուսանկարները, որտեղ  թաքցնում են թմրանյութը։

Քննության արդյունքում հայտնաբերվել է նաեւ թելեգրամյան այլ ալիք, այլ իրացնողներ, որոնք բոլորը ձեռբակալած են, տելեգրամյան հիշյալ էջերի գործունեությունը դադարեցվել է։ Իրավապահները վստահեցնում են, որ միջոցառումները շարունակվում են, նմանատիպ այլ էջերի հետեւում կանգնած անձանց հայտնաբերելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Մեր հետաքննության թիրախում հայտնված հիշատակած էջն օրինակ, ոստիկանության հաղորդագրությունում չկա, ենթադրաբար շարունակում է իր անօրինական գործունեությունը։

Ի դեպ, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, նարկո-բիզնեսի այս ոլորտում ակտիվ դերակատարում ունի նաեւ իշխանական պատգամավորներից մեկը։