կարևոր
1162 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-22 20:55

Վահագն Թևոսյանին Իմ քայլը խմբակցությունում կփոխարինի պատգամավորի օգնական Էմմա Պալյանը

Վահագն Թևոսյանին Իմ քայլը խմբակցությունում կփոխարինի պատգամավորի օգնական Էմմա Պալյանը

Վահագն Թևոսանի մանդատը «Իմ քայլը»խմբակցությունում անցնում է Էմմա Պալյանին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր սահմանված կարգով կազմել է արձանագրություն՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Վահագն Թևոսանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էմմա Նորայրի Պալյանին փոխանցելու վերաբերյալ։ 

Գյումրեցի Էմմա Պալյանը Շիրակի մարզպետի օգնական էր նշանակվել 2018թ․-ին, երբ Կարեն Սարուխանյանը Շիրակի մարզպետն էր։ Այնուհետև, 2019-ից մինչ այժմ ԱԺ-ում արդեն պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականն էր: Աշխատել է նաև ԳԱԼԱ հեռուստաընկերությունում, ապա araratnews.am լրատվական կայքում՝ որպես լրագրող, խմբագիր: Ավարտել է Շիրակի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է: Պալյանը խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու է եղել Գյումրու թիվ 11 ընտրատածքում:

Էմմա Պալյանը հանրությանը հայտնի է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեռևս 2014թ մարտի 8-ին կանանց ուղղված շնորհավորհանքի խոսքը պատճենելու և ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ՖԲ էջում, որպես պատգամավորի շնորհավորական խոսք՝ 2019թ․ ապրիլի 7-ին, տեղադրելու ասեկոսեներով։