կարևոր
1131 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-22 20:50

Չինաստանի Գուանչժոու քաղաքում մահապարտը շենքում պայթյուն է կազմակերպել. զոհվել է 5 մարդ

Չինաստանի Գուանչժոու քաղաքում մահապարտը շենքում պայթյուն է կազմակերպել. զոհվել է 5 մարդ

Չինաստանի հարավում գտնվող Գուանչժոու քաղաքում մահապարտի պայթելու հետևանքով 5 մարդ է զոհվել, ևս 5-ը՝ տուժել: Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:

Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ին, 59-ամյա տղամարդը պայթուցիկ սարք է մտցրել այն շենք, որտեղ ընթանում էր գյուղական կոմիտեի նիստը:

Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։

Նշվում է, որ ավելի վաղ տղամարդուց հողակտոր է առգրավվել։