կարևոր
1128 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-22 20:06

Փաշինյանը Արտակ Դավթյանին ներկայացրել է ԳՇ պետի պաշտոնում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ուշադրության կենտրոնում մեր ռազմական գերատեսչության, բանակի հրամանատարության վարչական գլխավոր համալիրն էր: Նիկոլ Փաշինյանն այնտեղ էր գնացել ու ներկայացրել է Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի նոր ղեկավարին:

Պետք է նկատել, որ արարողության ժամանակ բացակայել են թե՛ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, որին, ըստ Փաշինյանի պնդման, փոխարինել է Արտակ Դավթյանը, եւ թե Արցախի Պաշտպանության Բանակի հրամանատարը: Նման դեպք մինչ այս չէր գրանցվել:

Իսկ մինչ այս էլ, կառավարությունից հայտնել էին, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է  գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակված:

Ի դեպ, Դավթյանը անմիջապես աչքի է ընկել իշխանահաճո ուղերձով: Նա Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի անունից հրաժարվել է վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից:

Մանրամասնում է Անահիտ Հովհաննիսյանը: