Մեր Բանակի մարտական դրոշը որտե՞ղ է։ Աչքներովդ ընկե՞լ է։ Սովորաբար ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելուց այն տրվում է նոր պետին։ Այս մասին ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Գեղեցիկ ավանդույթ է։ Մովսես Հակոբյանը ժամանակին Արտակ Դավթյանին է հանձնել։ Վերջինս էլ, իր հերթին, անցած տարվա հունիսին Օնիկ Գասպարյանին հանձնեց դրոշը։ Այսօր նման բան չտեսա։ Հասկանում եմ, որ գեներալ-գնդապետ Գասպարյանի հետ այս իշխանությունները խնդիր ունեն, բայց կապ չունի՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հրամանատարներից մեկը չգտնվե՞ց, որ դրոշը հանձներ»։