կարևոր
1968 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-22 19:10

Խտրականություն արցախահայերի նկատմամբ Երևանում․ ներազգային ՌԱՍԻԶՄԸ պետք է արմատախիլ արվի․ Ռուբեն Մելիքյան

Խտրականություն արցախահայերի նկատմամբ Երևանում։ Ներազգային ՌԱՍԻԶՄԸ պետք է արմատախիլ արվի։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա ներկայացրել է մի իրավիճակ, երբ Հայաստանում ապրող արցախցիների նկատմամբ հերթական անգամ ռասիզմի դրսևորում է տեղի ունեցել։ 

«Տաքսու վարորդը երթևեկելու ընթացքում, երբ լսել է, որ ուղևորները սկսել են խոսել արցախի բարբառով, կանգնեցրել է մենքենան և կոպիստ ձևով խոսելով ուղևորների հետ, իջեցրել մեքենայից»,-նշել է Մելիքյանը։

Իրավապաշտպանը տեղեկացրել է, որ իրենք դիմելու են ոստիկանություն՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով։

Նա կոչ արեց նման երևույթների հանդիպելիս, թեկուզ եթե լինի տարբեր մարզերում ապրողների նկատմամբ, բարձրաձայնել և հետևողական լինել, քանի որ սա անընդունելի է։ Ըստ նրա՝ այս մոտեցումը տարածվում է նաև դավաճան իշխանության կողմից։