կարևոր
500 դիտում, 4 շաբաթ առաջ --> 2021-03-22 18:42

Ի՞նչ էր ակնարկում Նիկոլ Փաշինյանը Արագածոտնում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Նիկոլ Փաշինյանը, բազմաթիվ պաշտոնյաների, իշխանական պագամավորների ուղեկցությամբ անցած շաբաթավերջին առանց նախապես հայտարարելու այցելել է Արագածոտնի մարզի մի շարք գյուղեր։

Շատերի աչքից չի վրիպել, որ այն գրեթե նախընտրական բնույթ էր կրում։ Փաշինյանի ելույթի հիմնական թեզերն էլ, բառացիորեն կրկնվել են բոլոր համայնքներում։

Նա կրկին խոսել է ադրբեջանցիների հետ միասին տարածաշրջանային կոմունիկացիաներն ապաշրջափակելու մասին ու այնպիսի ձեւակերպումներով, որոնք ասածի բովանդակությունն ընկալողի ու վերլուծողի համար, գուցե, տարօրինակ էին թվում առաջին հայացքից:

Փաշինյանի յուրահատուկ բառախաղից է իր ռեպորտաժը սկսում Հայկ Սահակյանը: