կարևոր
2260 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-22 18:14

Արտակ Դավթյանի ուղերձն իրականում ցույց է տալիս, որ նա այլևս բանակից դուրս է և տեղ է զբաղեցրել Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմում․ Տիգրան Աբրահամյան

Արտակ Դավթյանի ուղերձն իրականում ցույց է տալիս, որ նա այլևս բանակից դուրս է և տեղ է զբաղեցրել Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Գեներալի ուսադիրներ կրող անձը իրականում հայտարարեց, որ եկել է կատարելու Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները՝ անկախ նրանից, թե դրա համար երկիրը, ազգը ինչ գին կվճարեն։

Մի քիչ ամոթ, ինքնասիրություն, արժանապատվություն ունեցող մարդը, էլ չեմ ասում զինվորականը, նման հայտարարություն չէր տարածի»։