կարևոր
659 դիտում, 7 ամիս առաջ - 2021-03-22 17:47

Արցախի անվտանգության խորհրդում խորհրդակցություն է կայացել. քննարկել են արտահերթ ընտրությունների հարցը

Արցախի անվտանգության խորհրդում խորհրդակցություն է կայացել. քննարկել են արտահերթ ընտրությունների հարցը

Մարտի 22-ին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ կապված կառավարության որոշումներով լիազորությունները վաղաժամկետ դադարեցված տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների անցկացման հարցերի հետ։

Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սիրան Ավետիսյանը, Արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Համլետ Ապրեսյանը։

Տեղի ունեցած մտքերի փոխանակության ընթացքում խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց դիրքորոշումները տեղական ինքնակառավարման մարմիների արտահերթ ընտրություններ կազմակերպելու հարցերի շուրջ։

Համարելով խնդրո առարկայի մասին անդրանիկ քննարկումը կայացած՝ խորհրդակցության մասնակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակելու հարցի բովանդակային քննարկումները եւ նախապատրաստելու համապատասխան առաջարկություններ։