27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն, արձակագրի որդի Դավիթ Մաթևոսյանը մարտի 21-ին ՀՀ կառավարությանն ուղղված պաշտոնական գրությամբ հրաժարվեց «Հրանտ Մաթևոսյան» կենտրոնի կառուցման, կահավորման և գործարկման, իր խոսքերով, անարդյունավետ բանակցություններից.
«Պաշտոնական գրությամբ հրաժարվեցինք «Հրանտ Մաթևոսյան կենտրոն»-ի կառուցման, կահավորման և գործարկման անարդյունավետ բանակցություններից. 2018-ից առ այսօր, չնայած մեր բոլոր ջանքերին, առաջարկներին, պնդումների և հորդորներին, չնայած ժամանակ առ ժամանակ կայծկլտացող թվացյալ առաջխաղացումներին, որ ՀՀ կառավարության դիրքորոշումների և կարծիքների մեջ տրամաբանության մանանեխահատիկներ էին թվում, ոչինչ-ոչինչ-ոչինչ չի փոխվել և չի փոխվի:
Ես այստեղ ու այսուհետև դիմում եմ և դիմելու եմ բացառապես մարդկանց ու հանրությանը, բացառապես ոչ կառավարական կազմակերպություններին, գործարարներին` բոլորին, որ մշակույթի ու բանի ու Հրանտի արժեքն ու դերը հասկանում են. մեր կենտրոնը կառուցելու ենք-ավարտենք ու գործարկենք այդպես, այդ ֆինանսավորմամբ: Առաջ. կառուցում ենք մեր Կենտրոնը», - ասված է Դավիթ Մաթևոսյանի հայտարարության մեջ։