08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն հայտարարել է, որ աշխարհը 2030 թվականին կկանգնի ջրի համաշխարհային պակասուրդի առջև` 40%-ով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա՝ ջրի պակասի հետ կապված իրավիճակը կսրվի այլ գլոբալ խնդիրների հաշվին, այդ թվում`համաճարակի հետևանքներով:
Ազուլեն նշել է, որ աշխարհը ոչ բավարար ջանքեր է գործադրում ջրային ռեսուրսները խնայելու համար, և այժմ առկա է դրանց արժեքի ճիշտ գնահատման սուր հարց:
«Ջուրը մեր ամենաթանկարժեք ռեսուրսն է՝ կապույտ ոսկին, որին ավելի քան 2 միլիարդ մարդ ուղղակիորեն հասանելիություն չունի: Դա ոչ միայն անհրաժեշտ է գոյատևման համար, այլև սանիտարական, սոցիալական և մշակութային դեր ունի մարդկային հասարակություններում»,- ասել է նա: