կարևոր
1110 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-22 14:11

Օնիկ Գասպարյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու

Արտակ Դավթյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակված լինելու մասին վարչապետի հայտարարությունից հետո Օնիկ Գասպարյանի փաստաբանը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը չկատարելու, պաշտոնեական դիրքի չարաշահման եւ այլ հոդվածներով:

Փաստաբանը նաեւ հայցի ապահովման 2-րդ միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացնելու Վարչական դատարան՝ Արտակ Դավթյանի` ԳՇ պետ լինելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու համար: