կարևոր
993 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-22 13:48

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Հայաստանի գեղասահքի տղամարդկանց հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնել է Հայրապետյանի անձնական մարզիչը և հայրը` Սամվել Հայրապետյանը: Գեղասահորդն ԱԱ-ին չի մասնակցում կորոնավիրուսի դրական թեստի պատճառով:

Սլավիկ Հայրապետյանը գեղասահքի աշխարհի առաջնության պետք է հանդես գար հին ծրագրով: Կարճ ծրագրի երաժշտության հեղինակը Տիգրան Գրիգորյանն էր, իսկ երկարը` Շառլ Ազնավուրինն էր:

Գեղասահքի աշխարհի հերթական առաջնությունը կանցկացվի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ՝  մարտի 22-28-ը: Ստուգատեսում Հայաստանը կներկայացնեն միայն Թինա Կարապետյան- Սիմոն Սենեկալ պարային զույգը:

Գալուստյանը ևս պետք է մասնակցեր ԱԱ-ն, սակայն ոտքի վնասվածքի պատճառով բաց կթողնի այն: ԱԱ-ն վարկանիշային է Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի համար: