10.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.78 -0.50 | |
GBP | 490.75 -1.13 | |
EUR | 415.48 -0.02 | |
GEL | 150.15 +0.23 | |
RUB | 6.71 -0.01 |
Հայաստանում Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծը վարչապետի աշխատակազմում է, առաջիկայում կքննարկվի գործադիրի նիստում: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:
«Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծը հիմա վարչապետի աշխատակազմում է: Կարծում եմ, որ այն երեքշաբթի օրը կքննարկվի նախարարարական կոմիտեում և կմտնի կառավարության նիստի օրակարգ կամ հաջորդ շաբաթ կմտնի և կներկայացվի ԱԺ-ին»,-ասաց Բադասյանը:
Նախարարի խոսքով՝ հիմնական քաղաքականությունը հետևյալն է՝ տարանջատել բուն Ոստիկանական գործառույթները Ոստիկանության կողմից մատուցվող քաղաքացիական բնույթի ծառայություններից: Այս առումով շատ կարևորեց, որ Ներքին գործերի նախարարության անմիջական ենթակայության տակ կգտնվեն հաշվառման քննական բաժինների հետ կապված գործառույթները, Անձնագրերի և վիզաների վարչության, Միգրացիոն ծառայության գործառույթները, որոնք պետք է էլ ավելի քաղաքացիակենտրոն դառնան»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ նախագծերի այս փաթեթը հանրային քննարկման էր դրվել 2021թ.-ի հունվարի 20-ին․ Կառավարությունը նախատեսում էր Ոստիկանությունը ներառել նոր ձևավորվող Ներքին գործերի նախարարության կազմում։