կարևոր
1655 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-22 12:09

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդես է եկել ուղերձով

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդես է եկել ուղերձով

Արտակ Դավթյանը Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի անունից հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պանջից եւ հայտարարել, որ քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն։

«Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։ Զինված ուժերը, ունենալով Կառավարության ենթակայության եւ քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն, բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ», -ասված է նրա անունից տարածված ուղերձում։

Անհայտ է, թե արդյո՞ք Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարությանը միացած բոլոր բարձրաստիճան զինվորականներն են համամիտ Արտակ Դավթյանի հայտարարության հետ։

Առայժմ որեւէ զինվորական հակառակ բովանդակությամբ կարծիք չի հայտնել եւ չի վերահաստատել կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի իրենց պահանջը։

Հիշեցնենք, որ այսօր կառավարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Արտակ Դավթյանի՝ իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված համարելու մասին։