կարևոր
1546 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-22 10:37

Եղանակի պատճառով դադարեցվել են զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները

Եղանակի պատճառով դադարեցվել են զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները

Եղանակով պայմանավորված անբավարար տեսանելիության պատճառով, հետաձգվել են ռազմագործողությունների ընթացքում զոհվածների աճյունների և անհետ կորած համարվող զինծառայողների որոնողական աշխատանքները, որոնք մարտի 22-ին նախատեսված էին Հադրութի շրջանում: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր առմամբ 1518 աճյուն: