կարևոր
1642 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-22 09:26

Այսօր մարտի 22-ն է. 1920 թ. այս օրը սկսվեցին Շուշիի ջարդերը, որոնց հետևանքով զոհվեց ավելի քան 20 000 հայ

Այսօր մարտի 22-ն է. 1920 թ. այս օրը սկսվեցին Շուշիի ջարդերը, որոնց հետևանքով զոհվեց ավելի քան 20 000 հայ

Մարտի 22, տարվա 81-րդ (նահանջ տարիներին՝ 82-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 284 օր։

Միավորված Ազգերի Կազմակերպության ջրային պաշարների համաշխարհային օրը։

  • 1772 թ. - ստրկությունը Անգլիայում հայտարարվեց անօրինական։
  • 1832 թ. - մահացել է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն, գերմանացի մեծագույն փիլիսոփա և գրող (ծնվ. 1749 թ.)։
  • 1841 թ. - ԱՄՆ-ում արտոնագրվեց օսլայի արտադրությունը։
  • 1882 թ. - ԱՄՆ-ի կոնգրեսը արգելեց բազմակնությունը։
  • 1888 թ. - Լոնդոնում տասներկու ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներ ձևավորում են Անգլիական ֆուտբոլային լիգան։
  • 1920 թ. - սկսվեցին Շուշիի ջարդերը, որոնց հետևանքով զոհվեց ավելի քան 20 000 հայ։
  • 1935 թ. - Պարսկաստանը պաշտոնապես վերանվանվեց Իրան։
  • 1945 թ. - Կահիրեում հիմնվեց Արաբական Պետությունների Լիգան, որի կազմի մեջ մտան Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Իրաքը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Եմենը։