կարևոր
2881 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-22 10:12

ՀՀ տարածքում՝ մարտի 22-ի ժամը 09:53-ի դրությամբ կան փակ ավտոճանապարհներ. Լոռու մարզի Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են

ՀՀ տարածքում՝ մարտի 22-ի ժամը 09:53-ի դրությամբ կան փակ ավտոճանապարհներ. Լոռու մարզի Սպիտակի  և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։

Լոռու մարզի Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են։

Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լոռու մարզում (բացառությամբ Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջանների), Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում,  Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ  քաղաքներում, Սարավան-Զանգեր-Սառնակունք ավտոճանապարհին և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Սարավան-«Զանգեր» և Գորիս-Սիսիան հատվածներում բուք է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 470 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։