կարևոր
1735 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-21 21:49

«Արսենալ»-ը խուսափեց պարտությունից

«Արսենալ»-ը խուսափեց պարտությունից

Անգլիայի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում «Արսենալ»-ն արտագնա խաղում մրցեց «Վեստ Հեմ»-ի հետ:

Մեկնարկային 32 րոպեներից հետո «Արսենալ»-ը պարտվում էր 3:0 հաշվով: «Վեստ Հեմ»-ի կազմում աչքի էին ընկել Ջեսի Լինգարդը, Ջարոդ Բոուենը և Տոմաս Սուչեկը: Սակայն «Արսենալ»-ի առաջին գոլը ինքնագոլից խփեց նույն Սուչեկը, այնուհետ նորից ինքնագոլ հեղինակ դարձավ Դեյսոնը և ի վերջո հաշվի տարբերությունը հավասարեցրեց Լակազեթը: «Վեստ Հեմ»- «Արսենալ»` 3:3:

Այս տուրից հետո «Արսենալ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 9-րդն է, իսկ «Վեստ Հեմ»-ը` 5-րդը: