կարևոր
806 դիտում, 7 ամիս առաջ - 2021-03-21 20:53

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավոր

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավոր

Մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Ռոբերտ Սարգսյանը Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցում իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե էլեկտրասյանը:

Ռ. Սարգսյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: