12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Մեծ Բրիտանիան պետք է ամեն գնով պահպանի COVID-19-ի դեմ պատվաստումների իր արշավի գրանցած ձեռքբերումները եւ խուսափի իրավիճակից, որի դեպքում մարդիկ կվերադառնան օտարերկրյա ուղեւորություններից բարձր դիմակայունություն ունեցող շտամերով, կիրակի հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Բեն ՈՒոլեսը, հաղորդում է Reuters-ը:
Սահմանափակումները թուլացնելու մասին չորս փուլով ճանապարհային քարտեզի համաձայն՝ կառավարությունը հայտարարել է, որ օտարերկրյա ուղեւորությունները հնարավոր կինի վերականգնել մայիսի 17-ից՝ չնայած դա կարող է տեղի ունենալ ավելի ուշ: Նպատակային խումբը պետք է ներկայացնի կառավարությանն ապրիլին զեկույց այն հարցի շուրջ, թե ինչ անել օտարերկրյա ուղեւորությունների հետ:
«Մենք չենք կարող չլսել եւ չտեսնել այն, ինչ տեղի է ունենում Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս: Տեսեք՝ ինչպես է Եվրոպայում մեծանում վարակների թիվը»,-նշել է Ուոլեսը:
«Եթե մենք ինչ-որ կերպ դրսեւորեինք ոչ խելամտություն եւ ներմուծեիենք նոր վտանգավոր շտամներ, ինչ կասեին մարդիկ այդ մասին: Մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, եւ ես կարծում եմ, որ մենք պետք է պահպանենք դա ամեն գնով»,-ասել է նա՝ նկատի ունենալով պատվաստումների արշավը: