կարևոր
1665 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-21 14:31

Երբ թվում է, որ չկա հույս՝ ՀՅԴ երիտասարդականը հույս է ներշնչում ոչ միայն խոսքով, այլ նաեւ գործով ապացուցում է, որ կա

ՀՅԴ երիտասարդական միությունների կողմից մարտի 20-ից Արցախի Մարտունի քաղաքում մեկնարկել է պատանեկան ճամբար, որին մասնակցում են 11 -16 տարեկան 140 պատանի:

«Երբ թվում է, որ չկա հույս՝ ՀՅԴ երիտասարդականը հույս է ներշնչում, երբ թվում է, որ չկա նպատակ եւ ապագայի տեսլական, ՀՅԴ երիտասարդականը այն ոչ միայն խոսքով, այլ նաեւ գործով ապացուցում է, որ կա»,- գրում է ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը։

Հայ Հեղափոխական դաշնակցությունը միշտ եղել է Արցախում, նախապատերազմյան եւ հետպատերազմյան, միշտ հարմարվելով կարիքներին եւ կոնտեքստին, պատրաստակամորեն նպաստելով բարգավաճման ապահովությանը եւ գրեթե բոլոր ոլորտներին կամ մարդկանց կարիքներին:

Այս ճամբարները մեր ընկեր արցախցիներին հիշեցնելու համար է, որ սփյուռքի աջակցությունը չի սահմանափակվում Ֆեյսբուքով, որ մենք իսկապես նրանց կողքին ենք, Եվ թող պայքարը շարունակվի։