կարևոր
2573 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-21 13:47

Գրել եմ 2020 թ.-ին համոզվեցի՞ք. «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմքում Թուրքիան դնելու է հստակ նախապայմաններ». Սպարտակ Սեյրանյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Գրել եմ 2020 թ. դեկտեմբերի 14֊ին։ Չհավատացիք։ Հիմա համոզվեցի՞ք։

Առաջիկայում հստակ կդառնա, թե որտեղից է ազդակը և ինչու է հատկապես հիմա փորձ արվում ՀՀ քաղաքական օրակարգ բերել Թուրքիայի հետ հարաբերությունների հարցը։ Համոզված եմ․ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմքում Թուրքիան դնելու է հստակ նախապայմաններ։ Նախ և առաջ Հայաստանը հրաժարվում է Հայոց ցեղասպանության ճանաչման և դրանից բխող որևէ գործընթաց ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ հետապնդելուց։

Բոլոր հիմքերն ունեմ մտահոգվելու, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը կհամաձայնի, բայց իրեն բնորոշ լղոզված մի ձևակերպմամբ կփորձի դա անել։ Այն է՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացը Սփյուռքի գործն է իսկ Հայաստանը կցուցաբերի "բարոյական" աջակցություն։

Սա՝ ի պատասխան այն հարցադրումներին, թե "էլ ինչ ունի անելու" գործող վարչախումբը և ինչու է պետք նրանից ժամ առաջ ազատվել»: