կարևոր
1731 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-20 23:56

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ

Հանրապետության տարածքում մարտի 21-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 21-23-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում մարտի 21-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև: Գիշերը կդիտվի +3, ցերեկը՝ +15, երեկոյան՝ +9 աստիճան տաքութուն։