24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
55-ամjա Արմեն Սանամանը կգլխավորի կանանց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հաշվի առնելով ղազախական «Ատիրաու» ակումբում զբաղվածությունը և անհամատեղելիությունն ազգային հավաքականում աշխատանքի հետ՝ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Մանուկ Սարգսյանին կատարած բեղմնավոր աշխատանքի համար և մաղթում նորանոր հաջողություններ մարզչական կարիերայի ընթացքում:
Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Սանամյանը, որը հայտնի է հայկական մի շարք ակումբներում կատարած մարզչական աշխատանքով: Արմեն Սանամյանի վերջին աշխատատեղը Հայաստանի Մ-19 հավաքականն էր, որտեղ նա կատարում էր գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանի օգնականի պարտականությունները: