կարևոր
2246 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-20 19:52

Տեղի է ունեցել Հայրենիքի փրկության շարժման խորհրդի նիստը

Մարտի 20-ին տեղի է ունեցել Հայրենիքի փրկության շարժման խորհրդի նիստ: Այս մասին հայտնում են Հայրենիքի փրկության շարժման ֆեյսբուքյան էջում:

Քննարկելով ստեղծված քաղաքական իրավիճակը՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը վերահաստատել է, որ շարունակում է նույն ձևաչափով գործունեությունը՝ օրակարգում ունենալով նախապես հայտարարված դիրքորոշումներն ու նպատակադրումները: