կարևոր
1197 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-20 19:41

Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով յոթ մարդ է տուժել

Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով յոթ մարդ է տուժել

Ճապոնիայի հյուսիս-արևելքում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 7 մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բոլոր տուժածները Միյագի պրեֆեկտուրայի բնակիչներ են:

Երկրաշարժից հետո Միյագիի տարածքում 200 տուն հոսանքազրկվել է, սակայն հնարավոր է եղել կարճ ժամանակ անց գրեթե ամբողջությամբ վերականգնել էլեկտրականությունը: