կարևոր
1690 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-20 19:21

Սլավիկ Գալստյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և կպայքարի օլիմպիական ուղեգրի համար

Սլավիկ Գալստյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և կպայքարի օլիմպիական ուղեգրի համար

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հայաստանից մասնակցում են չորս մարզիկ: 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը պարտության մատնեց բելառուս Ալեքսանդր Լյավոնչիկին, ֆրանսիացի Մամադասա Սիլային և ադրբեջանցի Իսլամբեկ Դադովին և մտավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի վրացի Ռամազ Զոիդձեի հետ: Նրան օլիմպիական ուղեգրից բաժանում է ընդամենը մեկ հաղթանակ: