04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Դանիայում երկու քաղաքացի բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութով պատվաստվելուց հետո գլխուղեղի թրմոբոզով և արյունազեղության ախտանիշներով հոսպիտալացվել է: Նրանցից մեկը մահացել է:
Գիտնականները փորձում են պարզել քաղաքացիների վիճակի վատացման հնարավոր կապը AstraZeneca-ով պատվաստվելու հետ:
Սա Դանիայում կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ով պատվաստվելուց հետո մահվան արդեն երկրորդ դեպքն է: Երկրում տվյալ պատվաստանյութի կիրառումը դադարեցվել էր մարտի 11-ին՝ 60-ամյա պատվաստված կնոջ մահից հետո:
Մի շարք երկրներ, որպես նախազգուշական միջոց, կասեցրել են պատվաստանյութի օգտագործումը՝ հաշվի առնելով տեղեկություններն այն մասին, որ դա նպաստում է խոշոր անոթներում թրոմբերի առաջացմանը: