կարևոր
2182 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-20 17:16

Խնձորեսկում թշնամին մի քանի մետր առաջ է եկել. Գորիսի համայնքապետ

Խնձորեսկում թշնամին մի քանի մետր առաջ է եկել. Գորիսի համայնքապետ

Խնձորեսկում թշնամին մի քանի մետր առաջ է եկել: Այս մասին մարտի 20-ին «Վերածնվող Հայաստան»  կուսակցության վարչության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

«Գործող իշխանությունը երբեք չի հստակեցրել, թե ինչ է կատարվում, թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմից հետո: Հաճախակի հնչում են մտքեր, որ համայնքի կամ վարչական ղեկավարներն են թշնամու հետ բանակցում, այո՛, կա այդպիսի բան, բայց սյունեցիները և մեր առաջին բանակային կորպուսն էլ են իրենց գործն անում, բայց դա չի նշանակում, որ դա ամբողջական հարցի լուծում էՎերջերս համացանցում ինֆորմացիա կար, որ Խնձորեսկում թշնամին մի քանի մետր առաջ է եկել: Այո՛, նման փաստ կար, որ GPS-ով ցույց էր տալիս, որ դա իրենց հատվածն է և իրենք էլ նորից առաջ են եկել»,- ասաց նա: 

Նա նշեց, որ պատերազմի ավարտից հետո մեր դիրքերը բավականին առաջ էին գտնվում, եթե այդտեղ կանգնած մնային, ամեն ինչ նորմալ կլիներ:

«Մինչև 26-27 կմ Սյունիքից հեռու էր սահմանը, նույնիսկ այդտեղ չկար հստակություն՝ բանավո՞ր, թե՞ գրավոր տվեցին մեր պատմական հողերը, հիմա ունենք այն, ինչ ունենք»,-ասաց նա: