կարևոր
843 դիտում, 9 ամիս առաջ - 2021-03-20 16:21

Բացվել է Արտավազդ Փելեշյանի աստղը

Բացվել է Արտավազդ Փելեշյանի աստղը

Երևանի Թումանյան 31 հասցեում այսօր տեղի է ունեցել աշխարհահռչակ կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանի աստղի բացումը: Այս խաչմերուկից է սկսվել մեծանուն վարպետի ճանապարհը դեպի կինո:

Աստղի բացումը նախաձեռնել է «Արև Ֆիլմ Ստուդիայի» ղեկավար, ռեժիսոր Հրանտ Վարդանյանը:

Բացման արարողությանը ներկա են գտնվել Արտավազդ Փելեշյանը, նրա հարազատները, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, միջոցառման կազմակերպիչներն ու հյուրեր: